Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

Հղիություն, ծննդաբերություն

 

 

 

 

Կոսմետիկա հղիների համար. օգտագործե՞լ, թե ոչ. med.news.am

Կոսմետիկա հղիների համար. օգտագործե՞լ, թե ոչ. med.news.am

Բազմաթիվ կանանց հետաքրքրում է հետեւյալ հարցը. կարելի է արդյոք հղիության ընթացքում հարդարման պարագաներ օգտագործել: NEWS.am Medicine-ին տված հարցազրույցում մանկաբարձ-գինեկոլոգ Արաքսյա Հակոբյանը պատմեց այն մասին, թե ինչ պարագաներ կարելի է օգտագործել հղի կանանց եւ ինչի վրա պետք է ուշադրություն դարձնել:

 

Բնականաբար հղիությունը հատուկ շրջան է յուրաքանչյուր կնոջ համար, սակայն դա բոլորովին առիթ չէ մոռանալու անձնական խնամքի մասին եւ լինել անշպար եւ անխնամ, համարում է գինեկոլոգը: Հղի կնոջը նույնպես անհրաժեշտ է իրեն գեղեցիկ եւ խնամված զգալ:

 

Ոչ դեկորատիվ կոսմետիկա

 

Ինչպես նշեց Արաքսյա Հակոբյանը, ոչ դեկորատիվ կոսմետիկան, որն իր մեջ ներառում է հիգիենայի միջոցներ, խոնավեցնող քսուկներ, սկրաբներ եւ այլ անձնական խնամքի միջոցներ, անհրաժեշտ է բոլոր կանանց եւ հղիներին նույնպես: Դրանցից ամբողջությամբ հրաժարվել չի կարելի, չէ որ հղիության ժամանակ մաշկն ավելի չոր է դառնում, հաճախ թեփոտվում է եւ հատուկ խնամքի կարիք ունի:

 

Ինչպես ընտրել ոչ դեկորատիվ կոսմետիկա: Շատ հասարակ. ուղղակի պետք է ձգտել ընտրել հնարավորինս բնական միջոցներ՝ սինթետիկ բաղադրիչների նվազագույն պարունակությամբ: Բազմաթիվ մասնագետներ պնդում են, որ հղի կանանց ցանկալի է խնամքի միջոցներ ընտրել հիպոալերգենային շարքից, սակայն քանի որ ալերգիան անհատական դրսեւորում ունի, ապա բոլորովին փաստ չէ, որ ձեզ մոտ ալերգիա չի առաջանա քսուկից, որի տուփի վրա գրված է, որ այն հիպոալերգենային է: Այդ իսկ պատճառով ավելի ճիշտ կլինի ընտրել միջոց, որից դուք վստահ եք, որ ալերգիա չունեք:

 

Դեկորատիվ կոսմետիկա

 

«Դեկորատիվ կոսմետիկան հղիներին վստահության զգացողություն է տալիս եւ բարձրացնում է տրամադրությունը, այդ իսկ պատճառով դեկորատիվ կոսմետիկայից ամբողջությամբ հրաժարվելը ճիշտ չէ՝ հավելյալ դրական էմոցիաներն անհրաժեշտ են կնոջը հղիության նորմալ ընթացքի համար», - ասաց Արաքսյա Հակոբյանը:

 

Դեկորատիվ կոսմետիկայի ընտրության հարցում պետք է վարվել նույն կերպ, ինչ ոչ դեկորատիվի դեպքում: Եվ թեպետ բուսական հիմքի վրա բնական բաղադրիչներով կոսմետիկա Հայաստանում քիչ կա, ցանկության դեպքում, այնուամենայնիվ, կարելի է ձեռք բերել:

 

Խնամքի ցանկացած միջոց ձեռք բերելու դեպքում պետք է անպայման ուշադրություն դարձնել պիտանելիության ժամկետի եւ պահպանման պայմանների վրա. որոշ հարդարման պարագաներ (հատկապես, երբ դրանք քիչ թե շատ բնական են) շատ շուտ են փչանում, եւ հղի կնոջը դրանք ավելի շատ վնաս կհասցնեն, քան ոչ հղիին:

Սկզբնաղբյուր. med.news.am
Լուսանկարը. neowomen.com.ua
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Մեդ-Պրակտիկ

25.12.2015

Հարգելի Lianna, բարև Ձեզ: Նորմայում հղիությունն ամենաշատը կարող է տևել 42 մանկաբարձական շաբաթ, որից հետո պտղի մոտ, պտղաջրերում, պլացենտայում տեղի են ունենում փոփոխություններ, որոնք կվնասեն ապագա երեխային: Պտղաջրերի քանակը քչանում է, որի հետևանքով պտղի մաշկը չորանում է, սկսում են կարծրանալ ոսկրերը, որը կդժվարացնի ծննդաբերության ընթացքը, տեղի է ունենում պլացենտային ծերացում և այլն: Այսինքն արհեստականորեն երկարացնել հղիությունը 42 շաբաթից ավելի, ոչ միայն անիմաստ է այլև կարող է վնաս հասցնել պտղին, որոշ դեպքերում նաև կնոջ օրգանիզմին:

Lianna

21.12.2015

barev dzez,,es kcankanai mianal hnaravor e inch vor exanakov erkaracnel hxiutyun@?? vor tevi 9amis ev avelin???

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ